
Օգոստոսի 6-ին, ժամը 14:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղի
տներից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու
մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55–ին, մարվել՝ 15:07–ին։ Տներից մեկի բակում այրվել է «Mercedes Benz C180»
մակնիշի ավտոմեքենան։