ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այս հատվածում աղբամանը շրջվել է՝ առաջացնելով անհարմարություններ անցորդների համար։ Հուսանք՝ այս անփույթ վիճակի պատասխանատուները կուղղեն աղբամանները, ու դրանք կօգտագործվեն ըստ նշանակության։

 

 

ՎԱՐԿԵՐ

ՀԱՐՑ. Նախորդ վարկային պայմանագրով սահմանված վճարումները կատարել եմ ուշացումներով, արդյունքում ձեւավորվել է վատ վարկային պատմություն, որի պատճառով բանկերը հրաժարվում են ինձ հետ նոր վարկային պայմանագիր կնքել: Արդյոք մեզ չե՞ն կարող նոր հնարավորություն տալ:

Անի Դանիելյան (30 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Վարկային պայմանագիրը չի հանդիսանում հրապարակային պայմանագիր, հետեւաբար վարկատուն (բանկը կամ այլ վարկային կազմակերպություն) ինքն է ազատորեն որոշում՝ ում հետ կնքել վարկային պայմանագիր, ում հետ՝ ոչ: Այսինքն՝ վարկատուն, գնահատելով Ձեր վարկունակությունը՝ վարկը մարելու հնարավորությունը, ինքն է որոշում Ձեզ հետ կնքել վարկային պայմանագիր, թե ոչ:

Ձեր վարկային պատմությունը բարելավելու համար պետք է ամբողջովին մարեք նախկինում գոյացած ժամկետանց վարկային պարտավորությունները, իսկ ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց (նույնիսկ մեկ օրվա կտրվածքով) պարտավորությունների գոյացումը:

 

ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վարկի տրամադրումը մերժելու հիմքերը սահմանվում են բանկի ներքին կանոններով, եւ եթե բանկը մերժում է հաճախորդի` վարկ ստանալու վերաբերյալ դիմումը, ապա պետք է նշի մերժման հիմքը:

 

 

ՎՃԱՐՆԵՐ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ եթե անձը ապրանքներ եւ տրանսպորտային միջոցներ է ներմուծել, հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշել, եւ խախտման արդյունքում առաջացել է մաքսային վճարների պակաս հաշվարկում, ապա տուգանք սահմանվում է, թե ոչ: Եթե այո, ապա ի՞նչ չափ է սահմանված:             

Սամվել Միրզոյան (40 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 203 հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները եւ տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելը կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը, որի արդյունքում առաջանում է մաքսային վճարների պակաս հաշվարկում կամ չհաշվարկում, հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում առաջացնում է չհաշվարկված կամ պակաս հաշվարկված մաքսային վճարների գանձում՝ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաեւ տուգանք` այդ մաքսային վճարների 50 տոկոսի չափով:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 212 հոդվածի համաձայն` մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքները ենթակա են վերցման: Մաքսային մարմինը վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա չհանդիսացող ապրանքները եւ դրանց վերաբերյալ փաստաթղթերը վերցնում է Միության մաքսային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով։




Լրահոս