ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է ասել Հրայր Թովմասյանը ՀՔԾ-ում. ՍԴ նախկին նախագահի ցուցմունքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am –ի ձեռքում է հայտնվել ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի ցուցմունքը՝ իր և նրա սանիկ Նորայր Փանոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասով հարուցված քրեական գործի շրջանակում:

Ըստ նախաքննական մարմնի, հիմնավորվել է Բաղրամյան 1 փակուղի 14 շենքի թիվ 162 տարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով փաստացի նրա կողմից ձեռք բերված լինելու հանգամանքը:  Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղի 14 շենքի 162 տարածքում նոտարական գործունեություն իրականացնելու համար Մուկուչյանի կնոջ դեպքում ավելի քիչ վարձավճար է սահմանվել, քան մյուսների համար։

Armlur.am-ը շարունակում է հրապարակել սույն քրեական գործով անձանց ցուցմունքները: Եվ ահա մեր ձեռքի տակ է հայտնվել ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի ցուցմունքը: Այսպիսով. Հրայր Թողմասյանի հարցաքնությունը սկսվել է ժամը 11 :18 եւ ավարտվել է 11:45: Ասել է թե, այն տեւել է ընդամենը կես ժամ  Մինչեւ հարցաքննությունը սկսելը, քննիչը Հրայր Թովմասյանից ճշտել է, թե ինչ փոխհարաբերությունների մեջ է գտնվում սույն քրեական գործով մեղադրյալներ Նորայր Փանոսյանի եւ Տիգրան Տեր- Հարությունյանի հե , որի կապակցությամբ Հրայր Թովմասյանը ընդամենը ցուցմունք է տվել եւ հայտարարել, որ իրականացվող գործընթացների վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացրել է որպես մեղադրյալ ներկայացվելու որոշմանը ծանոթանալուց հետո ևկրկին հայտարարում է, որ Սահմանադրության խախտմամբ իր նկատմամբ իրականացվում է քրեադատավարական փաթեթավորմամբ քաղաքական հետապնդում, ուստի հրաժարվում է ցուցմունք տալ եւ որեւէ հարցի պատասխանել:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ.




Լրահոս