
Սևանի անձնագրային բաժանմունքի պետին մեղադրանք է առաջադրվել Լևոն Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Սևանի անձնագրային բաժանմունքի պետի պաշտոնը, կատարել է կաշառքի միջնորդություն:
Ըստ այդմ, նա նպաստելով վարորդական վկայական ստանալու համար կաշառք տվող Ս. Մաթևոսյանի և կաշառք ստացող ՀՀ ոստիկանության ՃՈ Սևանի հաշվառման-քննական բաժդանմունքի ավագ տեսուչ, պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ հանդիսացող՝ Էդ. Շիրոյանի միջև կաշառքի առարկայի շուրջ համաձայնության գալուն և արդեն կայացած համաձայնության իրականացմանը, որպիսի գործողությունները դրսևորվել են որպես հանրորեն վտանգավոր արարքի կատարում։