
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սամվել Պարույրի Մուրադյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղար։
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Սամվել Պարույրի Մուրադյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղար»։