Այսօր «Նորք» ԻԿՀ տնօրեն Մհեր Դավիդյանցը հրավիրել է արտահերթ ժողով հիվանդանոցի անձնակազմի հետ։
Նա հայտնել է, որ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, Մհեր Դավիդյանցը ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում։
«Իր խոսքում պարոն Դավիդյանցը խորին շնորհակալություն հայտնեց ողջ անձնակազմին 2 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար, և հատկապես այն ահռելի աշխատանքի, որը կատարել է «Նորք» ԻԿՀ-ը անձնակազմը COVID 19 համավարակի շրջանում։ Հիվանդանոցի ողջ անձնակազմը հայտնում է իր երախտագիտությունը և շնորհակալական խոսքը հարգարժան Մհեր Դավիդյանցին, իր կատարած անգնահատելի աշխատանքի համար», – հայտնում են բժշկական կենտրոնից: