Armlur.am-ի տեղեկությունների համաձայն` կառավարության եւ օրենսդիր մարմնի աշխատանքները կարծես, թե այդպես էլ չի ստացվում: Բանն այն է, որ խորհրդարանում գործող հանձնաժողովներում, կարելի է ասել, իրավիճակը «թելադրում» են կառավարության ներկայացուցիչները՝ իրենց բերված նախագծերով:
Ըստ մեր տեղեկությունների` նախարարները ոչ մի ձեւաչափով չեն ցանկանում աշխատել, համագործակցել ԱԺ-ում գործող հանձնաժողովների, նրանց նախագահների հետ, լսել նրանց դիրքորոշումը, իսկ անհրաժեշտության դեպքում էլ նախագծերը «բերելուց» առաջ քննարկել նրանց հետ: Ըստ մեր տեղեկությունների, եթե անգամ իրավիճակներ են եղել, երբ ԱԺ հանձնաժողովի նախագահները նախարարներին դժգոհել են ինչ-որ նախագծերից, ապա նրանք շտապել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ ու դժգոհել, թե խորհրդարանը «ճնշում» է իրենց:
Այսպիսով, իսկ ինչ հանձնաժողովներ ունի խորհրդարանը ու ինչ փոխհարաբերություններ ունեն նրանք կառավարության հետ: Եվ այսպես, ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Նարեկ Զեյնալյանը գաղտնիք չէ, որ լուրջ լարվածություն ունի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Գաղտնիք չէ, որ Թորոսյանը որեւէ ձեւով չի ընդունում, որ ինքը կարող է ինչ-որ հարցերում սխալվել ու երբեւէ չի ընդունում հանձնաժողովի արտահայտած դիրքորոշումները, տեսակետներն ու կարծիքները: Ու այդ բախումները առաջին իսկ օրվանից են եղել ու շարունակվում են:
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի եւ ՀՀ Գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի փոխհարաբերություններն այնպես են լարվել, որ նրանք որեւէ կրթական ծրագրերի քննարկումներ, կրթական համակարգի վերաբերյալ հարցերի հետ կապված որեւէ քննարկում չեն ունենում, քանի որ այն վերջում վերածվում է թեժ կռվի:
Ըստ մեր տեղեկությունների` նրանք անգամ վերջին ամիսներին միմյանց հետ դադարեցրել են իրենց անձնական շփումները: Խորհրդարանի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի եւ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի աշխատանքային հարաբերությունները եւս «սառած» են: Բադասյանը միայնակ որոշում է, թե ինչ նախագիծ է պետք գրել, ինչ է պետք փոխել ու այն ուղարկվում է հանձնաժողով «դաբրո» ստանալու համար: Եվ երկու պաշտոնյանների միջու եւս լարվածությունն իր գագաթնակետին է հասել:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ կարծես, թե անգործության է մատնված, իսկ եթե արտաքին հարաբերություններում կա խնդիր ապա, այդ ամենը պետք է լուծի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Ու այս ամենը խորհրդարանի գրեթե բոլոր հանձնաժողովներում է, իրավիճակը չի հարթվում ու կարծես, թե այն ավելի է խորանալու աշնանը սպասվող խորհրդարանական աշխատանքների ժամանակահատվածում:
Մանրամասները՝ տեսանյութում
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ