
Ամուլսարում արդեն չորրորդ օրն է, ինչ շարունակվում են բողոքի ակցիաները։ Իրավիճակը լարվել է այն բանցի հետո, երբ «Լիդիան Արմենիա»-ի պահնորդները տեղափոխել են Ամուլսարի պահապաններին պատկանող վագոն-տնակը:
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարել էր, որ «սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը»։
Ամուլսարի տարածքից այսօր՝ օգոստոսի 7-ին, «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից տեղադրված վագոն-տնակները վերամբարձ կռունկի միջոցով տեղափոխվեց։
Նշենք, որ հատուկ ջոկատայինները պատ են կազմել պահնորդական ծառայության անդամների առջեւ եւ թույլ չեն տալիս նրանց առաջ գնալ։
Մանրամասները՝ տեսանյութում