Որ դատավորն է քննելու Ռոբերտ Նազարյանին կալանավորելու միջնորդությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնել էր նրա փաստաբան Գագիկ Խաչատրյանը։

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Նազարյանի կալանավորման գործը քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադեւոսյանը:Նշենք , որ Թադեւոսյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի հորեղբոր դուստրն է , իսկ ահա Արտակ Թադեւոսյանի հորեղբայրն էլ նախկին դատախազ Զելիմ Թադեւոսյանն է:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ին Նազարյանի կալանավորման միջնորդություն ներկայացնելուն նախորդած դեպքերից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր տեղեկություններով, երեկ Ռոբերտ Նազարյանը քննիչին խնդրել է, որպեսզի կալանավորելու միջնորդություն չներկայացնի եւ իրեն թույլ տան տուն գնալ՝ խոստանալով, որ տանից դուրս չի գալու: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, նրան կալանավորելու միջնորդություն ամեն դեպքում ներկայացվել է եւ ըստ էության, նրա խնդրանքը չեն կատարել:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է լիազորությունները չարաշահելու կասկածանքով: Մինչև 2018 թվականը 15 տարի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Նազարյանը, ըստ Հատուկ քննչական ծառայությանը, 2011-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, կոլեգիալ կարգով որոշում է կայացրել և արտոնություններ է սահմանել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված «Ձորագետ Հիդրոե ընկերության համար, ինչի հետևանքով այդ ընկերությունը հավելյալ շատ գումարներ է ստացել։




Լրահոս