ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Շուրջ 38 տարի աշխատել եմ Արտաշատի հեռախոսային հանգույցում: 2001 թվականից հանգույցի պետ նշանակվեց Անդրանիկ Սարգսյանը եւ անհիմն պատճառներով ինձ սկսեց նեղություն տալ: 2002, 2003, 2005 թվականներին ինձ երեք անգամ ազատել է աշխատանքից, բայց ես բողոքարկել եւ վերականգնվել եմ ու նորից աշխատել: Այս տարի՝ 29.08.11-ին ինձ նորից ազատեց աշխատանքից: Ամբողջ «Արմենթել»-ի համակարգում չկա մի աշխատող, որին չորս անգամ ազատած լինեն աշխատանքից: Խնդրում եմ պարզաբանել, թե աշխատանքից ազատելու պատճառը որն է: Գագիկ Բալյան, Արարատի մարզ, ք. Արտաշատ ՊԱՏԱՍԽԱՆ.  Տվյալ աշխատակցի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցումը պայմանավորված է ընկերությունում տեղի ունեցած տնտեuական, տեխնոլոգիական եւ աշխատանքային պայմանների փոփոխմամբ` հին կայանների թվայնացման եւ շահագործումից հանելու արդյունքում: Դրա հետեւանքով վերացել է այդ կայանում տվյալ աշխատակցի անհրաժեշտությունը եւ վերացել է նաեւ նրա հետ աշխատանքային հարաբերությունները շարունակելու անհրաժեշտությունը: Ընկերության եւ աշխատակցի միջեւ աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1 մասի 2 կետի, 113 հոդվածի 3 մասի եւ 115 հոդվածի 2 մասի համաձայն: «Արմենթել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Զարմանալի հետեւողականություն է դրսեւորել Գագիկ Բալյանը: Պայքարի ոդիսականն անվերջանալի է թվում: Ու անհասկանալի է, թե ինչպես է հենց նրա աշխատանքային գործունեությունն աննպատակահարմար հայտարարվել, երբ «Արմենթել»-ը պարբերաբար արձանագրում է հնարավորությունների ընդլայնման  եւ աշխատատեղերի բազմապատկման մասին:




Լրահոս