«Լավանդա-Սիթի» հանգստյան գոտում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 6-ին, «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ստացած ահազանգի փաստով:

Ժամը 07:25-ին նշված կենտրոնից հայտնել են, որ բժիշկների շտապօգնության խումբը կանչով մեկնել է «Լավանդա-Սիթի» հանգստյան գոտի, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված հանգստյան գոտում գտնվող տնակներից մեկում հայտնաբերել են Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Գաբրիել Հ.-ի դին՝ քթի և բերանի շրջանում արյան հետքերով: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:




Լրահոս