ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վահան Արծրունին չի ընդգրկվել հոգաբարձուների խորհրդի կազմում. հետաքրքիր վերադասավորումներ կրթության ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով հաստատվել են չորս բուհերի հոգաբարձուների խորհրդի կազմերը: Սակայն ուշագրավ է, որ Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված չէ Վահան Արծրունին, որը հանդիսանում էր հոգաբարձուների խորհրդի նախագահը: Ինչպես հայտնի է, խորհրդի կազմերն առաջարկվում եւ հաստատվում են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ինչպես նաեւ կառավարության կողմից եւ Վահան Արծրունին ArmLur.am-ի հետ զրույցում բնական համարեց, որ իր կողմից կրթության եւ առողջապահության ոլորտի հետ կապված վերջին հայտարարություններից հետո չէր ընդգրկվելու այդ կազմում:

Նկատենք, որ Վահան Արծրունին վերջին շրջանում հաճախ էր հանդես գալիս հրապարակային ելույթներով՝ այս կամ այն հարցի շուրջ: Նա վերջերս նախաձեռնել էր նաև «Բնիկ Երևանցի» ֆլեշմոբը, ինչպես նաև քննադատաբար էր հանդես գալիս կառավարության գործունեության շուրջ բազմաթիվ այլ հարցերում: Եվ փաստացի, հենց դա է Արծրունին համարում հոգաբարձուների խորհրդում չընդգրկվելու պատճառը: Միեւնույն ժամանակ նկատենք, որ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից էլ դուրս է մնացել «Յուքոմ» ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանը:

Մեկ ուշագրավ հանգամանք եւս. չնայած կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում կրթության բլոկը համակարգում է փոխնախարար Գրիշա Թամրազյանը, սակայն նրա անունը ընդգրկված չէ որեւէ բուհի հոգաբարձուների խորհրդի կազմում: Օրինակ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է առաջարկվել փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, իսկ Ազգային պոլիտեխնիկական համալսարանի դեպքում էլ մեկ այլ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, սակայն ոլորտը համակարգող փոխնախարարի անունը այդպես էլ ոչ մի տեղ չհանդիպեցինք: Հավելենք, որ այս կազմը գործելու է երկու ամիս:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.

 




Լրահոս