Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Ուղեբեռն իր մեջ ներառում է նաև առողջապահության նախարարության կողմից տեղական դեղագործական ընկերությունից ձեռք բերված առաջին օգնության համար անհրաժեշտ դեղեր և բժշկական նշանակության պարագաներ:
Շուրջ 9 տոննա բեռում եղել են ցավազրկողներ, հակաբիոտիկներ, ներարկման լուծույթներ, ներարկման համակարգեր, ներարկիչներ։