Օգոստոսի 9-ը՝ բնիկ ժողովուրդների համաշխարհային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 9-ին նշվում է Բնիկ ժողովուրդների համաշխարհային օրը (International Day of the World’s Indigenous):
1994թ. ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հաստատեց, որ Բնիկ ժողովուրդների միջազգային օրը պետք է նշվի ամեն տարի օգոստոսի 9-ին` բնիկների հարցերով աշխատանքային խմբի առաջին նստաշրջանի օրը:

2004թ.-ի դեկտեմբերի 20-ի № 59/174 որոշման մեջ Գլխավոր վեհաժողովը, հռչակելով բնիկ ժողովուրդների Երկրորդ միջազգային տասնամյակը, որոշեց շարունակել նշել բնիկ ժողովուրդների միջազգային օրը Երկրորդ տասնամյակի ողջ ժամանակահատվածում: Վեհաժողովը խնդրեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին կոչ անել կառավարություններին նշել տոնը ազգային մակարդակով:

2005թ.-ի ուղերձում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կոչ արեց, որ կառավարությունները պարտավորվեն ամենուրեք ընդլայնել համերաշխության շրջանակը բնիկ ժողովուրդների հետ և նրանց հետ համատեղ աշխատել այն ուղղությամբ, որպեսզի նրանց համար ապահովեն զարգացման հնարավորություններ խաղաղության և անվտանգության պայմաններում՝ հարգելով մարդու իրավունքները, ինչից նրանցից շատերին զրկում էին երկար ժամանակ:




Լրահոս