
Այսօր՝ օգոստոսի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ռիգայի փողոցում կրակոցներ են հնչել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու քրեական հետախուզության բաժնի պետ Հովիկ Արիստակեսյանը: Ոստիկանները պարզել են, որ կրակոցներն հնչել են ոչ թե Ռիգայի, այլ Արաբկիր 19 փողոցում: Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված մի քանի պարկուճներ և արնանման հետքեր: Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Համբարձում Պետրոսյանի և ավագ քննիչ Տիգրան Միրզոյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ այստեղ։