ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 32 անդամից, հայտնում է ԵՊՀ-ի կայքը:
Ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմից և սովորողներից, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից առաջադրած կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից ու ԵՊՀ-ի հետ համագործակցող գործատուներից՝ 25-ական տոկոս համամասնությամբ:
Հիշեցնենք, որ ԵՊՀ գիտական խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուներին, իսկ ԵՊՀ ՈւԽ-ն՝ նույն ընթացակարգով ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներին:
Հիշեցնենք, որ Հոգաբարձուների խորհուրդն ընտրում է ԵՊՀ ռեկտորին, քննարկում և հաստատում է ԵՊՀ բյուջեն, զարգացման ռազմավարական ծրագիրը, լսում և գնահատում է բուհի տարեկան գործունեության վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը, հաստատում է ԵՊՀ կառուցվածքը, հաստիքացուցակը և իրականացնում կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթներ:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներն են՝
Ժ. Անդրեասյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ա. Սիմոնյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Վ. Պողոսյան – ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի տեղակալ
Ա. Ապիտոնյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ս. Վ. Սիսեռյան – ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար
Ս. Հայոցյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ
Վ. Պապիկյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ
Մ. Գալստյան – ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)
Գ. Հարությունյան – «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան – «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)
Վ. Յակուբյան – ՀԲԸՄ-ի հայաստանյան մասնաճյուղի նախագահ (համաձայնությամբ)
Գ. Մուրադյան – «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր (համաձայնությամբ)
Ն. Կոստանդյան – Կոմիտասի թանգարան ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Արշամյան – «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Նավասարդյան – Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Հախումյան – Երևանի պետական համալսարանի հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Ա. Չուբարյան – Երևանի պետական համալսարանի դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզմաթ. գիտ. Դոկտոր
Ս. Քելյան – Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ, տեխնիկական գիտ. թեկնածու
Ն. Խաչատրյան – Երևանի պետական համալսարանի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգ. գիտ. թեկնածու, դոցենտ
Կ. Խաչատրյան – Երևանի պետական համալսարանի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտ. թեկնածու
Վ. Ոսկանյան – Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ
Մ. Սողոմոնյան – Երևանի պետական համալսարանի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու
Մ. Մալխասյան – Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու
Ա. Սողոմոնյան – Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ասպիրանտ
Ա. Ավթանդիլյան – Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող
Դ. Ափոյան – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի ուսանող
Բ. Հովհաննիսյան – Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ
Խ. Աբաջյան – Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող
Շ. Հակոբյան – Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող
Ա. Պողոսյան – Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող
Հ. Վարդումյան – Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող