Բեյրութում կրկին բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանության միջև, հայտնում է Al-Jazeera հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի, այժմ բախումներ են տեղի ունենում Լիբանանի խորհրդարանի շենքի մոտ:
Հանրահավաքները, որոնք այնուհետև վերածվել են անկարգությունների, Բեյրութի կենտրոնում սկսվել են օգոստոսի 4-ին: Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհ են նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո իշխանությունների գործողություններից:
Օգոստոսի 4-ին Բեյրութ քաղաքի նավահանգստում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը խոսքով, պայթյունի պատճառ է դարձել 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահեստավորումը: Մոտակայքի, ինչպես նաև պայթյունի վայրից մի քանի կիլոմետր շառավղով գտնվող շենքերի ապակիները փշրվել են, քանդվել է շինությունների մի մասը:
Ողբերգության արդյունքում զոհվել է ավելի քան 150 մարդ, ավելի քան 5 հազար մարդ վիրավորվել է, իսկ ավելի քան 300 հազարը՝ մնացել են անօթևան: