Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 23 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40433-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 796 է:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։ Օգոստոսի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 228 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1024-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 96 է, ընդհանուր առողջացածներինը՝ 32616, փաստացի բուժվողներինը՝ 6793 (մեկ օրում նվազել է 78-ով): Մեկ օրում արվել է 340 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 176354 թեստ: