![](https://armlur.am/wp-content/uploads/2020/08/b099de8df80da5420ccb7dac8ae65bcd.jpg)
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ուժեղացված հսկողությունը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումների բացահայտման ուղղությամբ, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Կոմիտեի տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների արդյունքում 2020թ. հուլիսին արձանագրվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 941 դեպք, ինչը 2018 թվականի հունվարից առ այսօր ամենաբարձր ցուցանիշն է:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողների հարկային կարգապահությունը հարկային մարմնի ուշադրության կենտրոնում է: Կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է պահպանել հարկային կարգապահությունը և ստեղծված իրավիճակը չօգտագործել իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու կամ ՀՀ հարկային օրենսդրության այլ խախտումներ թույլ տալու համար: