Բելառուսում երեկ նախագահական ընտրություններ էին, որի նախնական արդյունքներով Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին առաջատար է: Հայտնի է, որ նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 84,05 տոկոսը, 2015 թվականի նախագահական ընտրություններին այդ թիվը 87,22 տոկոս էր։
Նկատենք սակայն, որ երեկ Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո իրավիճակը կտրուկ սրվեց: Բազմաթիվ մարդիկ տարբեր քաղաքներում, այդ թվում Մինսկում, դուրս էին եկել բողոքի ակցիաների՝ պահանջելով ավելի քան քառորդ դար նախագահած Ալեքսանդր Լուկաշենկոյից հեռանալ: Ընդ որում, իրավապահներն ուժ էին կիրառել՝ ռետինե փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ, ջրցան մեքենաներ և հաղորդվում է մի քանի տասնյակ տուժածների մասին։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահ է արդեն 26 տարի, սակայն պարզվում է՝ իր կյանքը նա այլ կերպ չի էլ պատկերացնում: Մասնավորապես, օգոստոսի 6-ին նա պատասխանելով հարցին, թե ցանկություն չկա՞ ամեն ինչ թողնելու և սեփական անձի համար ապրելու, Լուկաշենկոն նշել էր՞.«Կցանկանայի թողնել, եթե ես որևէ այլ բան իմանայի, բայց ես ամբողջ կյանքս սրա մեջ եմ։ Սա արդեն իմ կենսակերպն է։ Ես շատ եմ մտածել այս հարց շուրջ։ Ես նույնիսկ չեմ պատկերացնում` լավ, ես նախագահ չեմ, իսկ ի՞նչ անել առավոտից։ Ես ողջ գիտակցական կյանքս նախագահ եմ»:
Մանրամասները՝ տեսանյութում