Ինչպես կսկսվի ուսումնական տարին. պարետատունը նիստ է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.amհայտնել էր, որ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հանդիպել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին:

Սակայն տեղեկացանք, որ այսօրվա հանդիպումը կրկին չի կայանա, քանի որ այսօր նախարարը կառավարությունում պարետատան նիստի է մասնակցում, որտեղ քննարկվում է սեպտեմբերի 1-ից ուսումնական հաստատությունների վերաբացման հարցը:

Նշենք, որ մինչեւ այժմ պարետատան կողմից երեք սցենար էր քննարկվում՝ ուսումնական պրոցեսի վերսկսման համար: Եվ առաջիկա օրերին պետք է վերջնական որոշում կայացվի: Տարբերակներից առաջին, սակայն միեւնույն ժամանակ նախարարության համար  ամենաանցանկալի տարբերակն ուսումնական տարին հեռավար սկսելն է: Երկրորդ տարբերակը բոլոր դպրոցներում դասերի վերսկսումն է՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, իսկ երրորդ՝ ամենաարդյունավետ առաջարկը տարբերակված ուսուցմանն անցնելն է՝ հաշվի առնելով, որ կան աշակերտների տարբեր թվով դպրոցներ:

Ս.Գ.




Լրահոս