ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է կորոնավիրուսն ազդել Հայաստանում ամուսնությունների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում սկսել են քիչ ամուսնանալ: Պաշտոնապես, այս տարվա առաջին վեց ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամուսնությունների քանակը բավականին նվազել է: Օրինակ, եթե նախորդ տարվա վեց ամիսներին մեր հանրապետությունում ամուսնացել է 7406 մարդ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում նրանց թիվը կազմել է 5258: Այսինքն 2148-ով պակասել են ամուսնության դեպքերը: Փոխարենը՝ պակասել են ամուսնալուծությունները. 2020 թվականի հունվար-հունիսին ամուսնալուծվել է 1494, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 1793 մարդ:

Արձանագրենք նաեւ, որ 2018 թվականից սկսած է ամուսնալուծությունների քանակը պակասել, 2018-ի առաջին կիսամյակում ամուսնալուծվել է 1916 մարդ: Ըստ որոշ մասնագետների՝ կորոնավիրուսի գործոնն իր ազդեցությունն է ունեցել այս ցուցանիշի վրա: Այս ամիսներին մարդիկ սահմանափակված են իրենց գործողություններում: Բացի այս, մասնագետների մեկ այլ շրջանակ էլ համոզված է, որ ամուսնությունների թիվը պակասել է, քանի որ երիտասարդները նախընտրում են ավելի մեծ տարիքում ամուսնանալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս