![](https://armlur.am/wp-content/uploads/2020/08/117314932_3166819506764713_155153772817949290_n.jpg)
Մսավաճառի ձեռքում անասնաբուժական 5-րդ ձեւն է: Այս տարվա հուլիսի 1-ից սուպերմարկետներում ու սննդի կետերում միսը պարտադիր ընդունվում է միայն անասնաբուժական 5-րդ ձեւի ուղեկցությամբ։ Սա այն փաստաթուղթն է, որը վկայում է սպանդանոցում կատարված մորթի ու սանիտարահիգիենիկ բոլոր չափանիշների պահպանված լինելու մասին։
Բայց մյուս կողմից, անասնապահությամբ եւ մսի վաճառքով զբաղվողները դեռեւս այս տարեսկզբին մտահոգվում էին, որ այս որոշման արդյունքում մսի գինը բարձրանալու է: Սա երկար սպասեցնել չտվեց. մսամթերքն արդեն թանկացել է:
Բացի այս, Գումի շուկայի մսավաճառներն ArmLur.am-ի հետ զրույցում դժգոհեցին՝ նշելով, որ առեւտուրը տեւական ժամանակ է՝ կանգնած:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան