Խախտումների եզակի դեպքեր են արձանագրվել․ շարունակում են լայնամասշտաբ մշտադիտարկումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խստացված ստուգայցեր է կատարել Երևանի Կենտրոն վարչական շրջանի կանաչ գոտիներում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Տեսչական մարմնի մասնագետները ոստիկանների հետ համատեղ դիտարկել են, թե զբոսայգիներում որքանով են պահպանվում պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնները։

Էական խախտումներ չեն հայտնաբերվել, նկատվել են դիմակը սխալ կրելու, սոցիալական հեռավորություն չպահպանելու եզակի թերություններ։

Նոր կորոնավիրուսային(COVID-19) հիվանդության տարածումը կանխելու նպատակով տեսուչների իրականացրած ամենօրյա իրազեկման և բացատրական աշխատանքների արդյունքում արձանագրվել է խախտումների թվաքանակի զգալի նվազում։

Տեսչական մարմինն արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված շարունակում է լայնամասշտաբ մշտադիտարկումները Երևանում և հանրապետության տարբեր մարզերում»,- ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս