
Քաղաքաշինության կոմիտեի քարտուղարի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել: Armlur.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնի բաժնում ՀՀ կառավարության առընթեր Քաղաքաշինության Կոմիտե պաշտոնատար անձանցից մեկի մասով հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին:
Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Ոստիկանության բաժնում հայտնել են, որ Քաղաքաշինության Կոմիտե գլխավոր քարտուղար Արամ Մկրտչյանը չարաշահումներ է թույլ տվել: Տեղեկությունը պարզելու համար դիմեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ չարաշահումներ կատարելու վերաբերյալ ոստիկանությունում տեղեկութուններ են ստացվել: Նյութեր են նախապատրաստվում ոստիկանության Կենտրոնական բաժնում: