ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում. կո՞ղմ եք սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսելուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 15-ից դասերը  հանրակրթական բոլոր դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում կվերսկսվեն առկա ուսուցմամբ դասերը՝  սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ: Դրա հետ մեկտեղ բուհերի եւ մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Ինչպես են դպրոցականներն ու նրանց ծնողներն արձագանքել Պարետի նոր որոշմանը եւ պատրաստ են արդյոք գնալ առկա ուսուցմամբ դասերի, թե մտավախություն ունեն՝ կապված Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի հետ:

Այս հարցերի պատասխաններն այսօր ArmLur.am-ը փորձել է պարզել հարցման միջոցով: Նկատենք՝ չնայած շատերը գոհ են եղել հեռավար մեթոդով ուսուցման տարբերակից, սակայն մեզ հետ զրույցում նշեցին, թե կողմ են ուսումնական գործընթացի վերսկսմանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս