Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով պատրաստվում է հրաժարական տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը հայտարարել է, որ երկրի կառավարությունն ամբողջ կազմով պատրաստվում է հրաժարական տալ։

Ինչպես հաղորդում է  «ՏԱՍՍ»-ը, այս մասին Հասանը հայտնել է երկուշաբթի Սերայի պալատում՝ կառավարության նիստից հետո։

«Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը շուտով կհայտարարի մեր կառավարության՝ ամբողջ կազմով հեռանալու մասին», – հայտնել է նա լրագրողներին ՝ լքելով պալատը:

Լիբանանում արդեն մի քանի օր է ինչ բողոքի ակցիաներ են ընթանում։ Ցուցարարները պահանջում են երկրի կառավարության հրաժարականը, քանի որ հենց նրանց են մեղավոր համարում Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի համար։




Լրահոս