«ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան 300 մ գլորվել է ձորը․ կա զոհ ու վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 10-ին, ժամը 15։46-ին ահազանգ է ստացել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժած։

Ինչպես հայտնում են  ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նարեկ Խ․, ծնված 1987 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 300 մ գլորվել դեպի ձորը։

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ ուղևորներ Գալուստ Հ․-ն (ծնված 1991 թ․), Նարեկ Խ․-ն (ծնված 1987 թ․) և Գագիկ Հ․-ն (ծնված 1964 թ․) տեղի ուժերով տեղափոխել են Քաջարանի ԲԿ։

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։




Լրահոս