ԱԺ էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թվականի հունվարի 1-ից շուտ․ ինչ սպասել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թվականի հունվարի 1-ից շուտ: Բանն այն է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում էր փոփոխություններ կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքում եւ ստեղծել հնարավորություններ Էթիկայի հանձնաժողովի ստեղծման համար՝ տալով դրան լայն լիազորություններ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության կողմից փորձաքննության է ենթարկվել «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագիծը: Խմբակցությունն առաջարկում էր, որ ԱԺ նախագահը պատգամավորի նկատմամբ կիրառի օրենքով նախատեսված կարգապահական պատասխանատվության միջոց՝ էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա, սակայն վարչությունն առաջարկում է ամրագրել, որ Ազգային ժողովի նախագահը կարող է կիրառել, այսինքն՝ դա պարտադիր չէ: Բացի այդ, նրանք գտել են, որ նախագիծը պարունակում է ֆինանսատնտեսական որոշ հիմնախնդիրներ:

Մասնավորապես, նախագծով նախատեսվում է, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը այն դեպքում, երբ ՀՀ Ազգային ժողովի ընթացիկ տարվա ֆինանսավորման ծավալներում այս հանձնաժողովի գործունեության եւ սպասարկման հետ կապված ֆինանսական միջոցներ հատկացված չեն: Եվ այդ պատճառով առաջարկվում է սահմանել, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս