Պուտինը հայտնել է ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին գրանցման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութի մասին: «Որքան ինձ է հայտնի, այսօր առավոտյան գրանցվել է աշխարհում առաջին պատվաստանյութը ընդդեմ կորոնավիրոսային հիվանդության», – ասել է նա կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ:

Նա ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին հանձնարարել է այդ մասին ավելի մանրամասն ներկայացնել: «Չնայած գիտեմ, որ այն բավականին արդյունավետ է, իմունիտետ է բարձրացնում եւ կիրկնում եմ, որ անցել է բոլոր ստուգումները», – ընդգծել է Պուտինը:




Լրահոս