ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վաղն արտակարգ դրությունը կերկարաձգվի. պատգամավորներին զգուշացված է՝ հատուկ նիստ կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով,  վաղը՝ օրվա երկրորդ կեսին, նախատեսվում է խորհրդարանում հատուկ նիստ հրավիրել: Ըստ մեր տեղեկությունների, դեռեւս հստակ որոշված չէ ժամը, քանի որ առավոտյան պետք է կայանա կառավարության նիստը՝ արտակարգ դրությունը երկարացնելու հետ կապված, որից հետո արդեն կհայտարարվի հատուկ նիստ հրավիրելու մասին:

Իշխանության ներկայացուցիչները նաև քննարկում են, թե արտակարգ դրության՝ վերջին անգամ երկարացման նախագիծը խորհրդարանում ով պետք է ներկայացնի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Իշխանության ներկայացուցիչները չեն բացառում, որ ՀՀ վարչապետը անձամբ ներկայանա խորհրդարան՝ վերջին անգամ ՀՀ-ում արտակարգ դրության երկարաժման պատճառներն ու հիմքերը ներկայացնելու համար: Դեռեւս այս հարցում վերջնական որոշում չկա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին ՀՀ պարոտ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ վերջին անգամ կերկարացնեն արտակարգ դրությունը, որը ՀՀ-ում հայտարարված է դեռեւս մարտի 16-ից: Նա հայտարարել էր, որ որոշում է կայացվել արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգել, սակայն էական փոփոխություններ են լինելու որոշակի արգելքների հետ կապված: Մասնավորապես, վերանայվելու է օտարերկրացիների մուտքի հետ կապված հարցը, վերանայվելու են որոշ ապրանքների արտահանման սահմանափակումները, հանրահավաքներ անցկացնելու և հանրային միջոցառումներ անցկացնելու հարցերը:

Մանրամասները՝ տեսանյութում

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս