«Եթե իմ երեխու սպանությունը չբացահայտեն, իմ վրեժը կլուծեմ». Վարդենիսում սպանված տղայի հայրը սպառնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդենիսում 25-ամյա Թորգոմ Հարությունյանի սպանության առեղծվածը շարունակում է մնալ իրավապահների կոկորդին: Անցել է մեկ ամիս եւ մինչ օրս իրավապահները չեն կարողանում բացահայտել երիտասարդ տղայի դաժան սպանությունը։ Նկատվում է, որ բացահայտման ուղղությամբ իրավապահների քայլերն իրականացվում են շատ դեպքերում ուշացած:

Մասնավորապես, ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն, իրավապահները դեպքից հետո բավականին ուշացումով են առգրավել այն տեսախցիկները, որոնք կարող էին օգնել բացահայտել սպանությունը: Ասել է, թե տաք հետքերով չեն գնացել: Մեզ հետ զրույցում սպանված Թորգոմ Հարությունյանի հայրը Մուխայիլ Հարությունյանը ասաց, որ որդու սպանության գործով ոչինչ չեն անում .«Իմ երեխային սպանել են , իբր քննություն են իրականացնում , ոչինչ էլ չեն անում եւ մինչ օրս բացահայտված չէ սպանությունը : Ես իրավապահներին կոնկրետ անձանց անուններ եմ տվել, կոնկրետ ասել եմ. թե ես ում եմ կասկածում, բայց ոչինչ էլ չեն անում : Կոչով դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բոլոր ուժային կառույցներին, եթե իմ երեխու դեպքը չբացահայտեն, ես կգնամ իմ վրեժը կլուծեմ, թող իմանան կոնկրետ քայլեր անե , իմ երեխու սպանությունը բացահայտեն, թե չէ ես հրապարակավ հայտարարում եմ իմ վրեժը կլուծեմ նրանից ում կասկածում եմ իմ որդու սպանության մեջ»:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ի գիշերը Վարդենիս քաղաքում կրակոցներ էին հնչել. հնչել էին 18 կրակոց, որից 9-ը կպել էին 25-ամյա Թորգոմ Հարությունյանին։ Նշենք, որ 18 կրակոցից երկուսը մահացու էր եղել երիտասարդի համար , որը Վարդենիսի հոսպիտալում երկար պայքարել էր կյանքի համար , սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը: Հավելենք, որ սպորտսմեն Թորգոմ Հարությունյանը 3 տարի առաջ էր քրեակատարողական հիմնարկից դուրս եկել ու, ըստ ամենայնի, որոշ անձանց հետ հարց ու պատասխաններ է ունեցել։ Թե կոնկրետ ում հետ, ինչ խնդիր է ունեցել, եւ ով կարող էր սպանությունն իրականացնել, իրավապահները 1 ամիս է` դեռ պարզում են։




Լրահոս