ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրավառություն իրականացրած անձինք տուգանվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիշերային շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանության ԵՔՎ ՊՊԾ գնդի ոստիկանները արագ արձագանքում են ոչ միայն տարածքային բաժիններում հնչող ահազանգերին, այլև բնակիչների գիշերային հանգիստը խաթարող ցանկացած դեպքի։ Պատահական չէ, որ հուլիսի լույս 8-ի գիշերը արագ արձագանքման շնորհիվ ՊՊԾ գնդի ոստիկանները հայտնաբերեցին հրավառություն իրականացրած երկու անձի։ Դեպքերից մեկն արձանագրվել է Աջափնյակ վարչական շրջանում, հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:

«Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատան բակում հրավառություն իրականացրած 29-ամյա երիտասարդը հայտնաբերվեց ու ներկայացվեց ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ նա ենթարկվեց վարչական պատասխանատվության։ Արաբկիր վարչական շրջանում ծառայություն իրականացրած ՊՊԾ գնդի ծառայողներն ու բաժնի համայնքային ոստիկանները բաժին ներկայացրին 39-ամյա մի տղամարդու, որը Կոմիտասի պողոտայում հրավառություն էր իրականացրել։

Նա ևս տուգանվել է։ Կրկին պահանջում ենք գիշերային ժամերին հրավառություն չիրականացնել և խստագույնս պահպանել համակեցության կանոնները։




Լրահոս