Պետք է արտակարգ դրություն հայտարարենք, որպեսզի պարերատունն օրենքի ուժով կարողանա սահմանափակումներ իրականացնել. Տիգրան Ուլիխանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը՝ օգոստոսի 12-ին, կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ կքննարկեն ՀՀ-ում եւս մեկ ամսով արտակարգ դրությունը երկարացնելու հարցը:

Հիշեցնենք, որ մենք գրել էինք, որ իշխանության ներկայացուցիչները նաև քննարկում են, թե արտակարգ դրության՝ վերջին անգամ երկարացման նախագիծը խորհրդարանում ով պետք է ներկայացնի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Իշխանության ներկայացուցիչները չեն բացառում, որ ՀՀ վարչապետը անձամբ ներկայանա խորհրդարան՝ վերջին անգամ ՀՀ-ում արտակարգ դրության երկարաժման պատճառներն ու հիմքերը ներկայացնելու համար: Դեռեւս այս հարցում վերջնական որոշում չկա: Նշենք նաեւ, որ օգոստոսի 5-ին ՀՀ պարոտ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ վերջին անգամ կերկարացնեն արտակարգ դրությունը, որը ՀՀ-ում հայտարարված է դեռեւս մարտի 16-ից: Նա հայտարարել էր, որ որոշում է կայացվել արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգել, սակայն էական փոփոխություններ են լինելու որոշակի արգելքների հետ կապված: Մասնավորապես, վերանայվելու է օտարերկրացիների մուտքի հետ կապված հարցը, վերանայվելու են որոշ ապրանքների արտահանման սահմանափակումները, հանրահավաքներ անցկացնելու և հանրային միջոցառումներ անցկացնելու հարցերը:

«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հետ:

-Պարոն Ուլիխանյան ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանության կողմից ՀՀ-ում երկարաձգվող արտակարգ դրությունը անիմաստ է ու դա արվում է զուտ նրա համար,մ որ վախեր ունի հանրության շրջանում օր օրի հասունացող ցույցերից ելնելով: Արդյո՞ք դա այդպես է:

-Չեմ կարծում, որ դա ընդդիմության մեկնաբանությունն է. ես այդ մեկնաբանությունը համարում եմ հիմարություն:

-Այսինքն, կարծում եք, որ Հայաստանում անհրաժե՞շտ է եւս մեկ անգամ երկարացնել արտակարգ դրության ժամկետը:

-Ըստ էության, կառավարությունը գնահատել է, որ առնվազն եւս մեկ անգամ պետք է երկարաձվի արտակարգ դրությունը եւ այն պահն է, որ էականորեն համավարակի տեմպերի կրճատում կա եւ եթե մեկ ամիս էլ երկարաձգվի, հավանաբար կարող ենք համավարակի կրճատման այնպիսի տեմպեր ունենանք, որ արտակարգ դրության չեղարկում հայտարարվի, սակայն որոշ դրույթներ կփոխենք, այլ անհրաժեշտ կանոններ օրենսդրությամբ կսահմանվեն եւ դրանով արդեն արտակարգ դրությունը կավարտվի:

-Իսկ այլ ձեւաչափ հնարավոր չէ՞ ընտրել. Ոչ թե արտակարգ դրությունը երկարացնեք, այլ մեկ ուրիշ ձեւաչափով աշխատեք: Միեւնույնն է դիմակների կրումը, սոցիալական հեռավորություն պահպանելը , այդ ամենն արվում է հասարակության կողմից:

-Ես ասացի, որ արտակարգ դրությունը հավանական է, որ չեղարկվի եւ այդ ընթացքում այնպիսի օրենսդրություն կմշակվի, որը մեզ հնարավորություն կտա օրենսդրության միջոցով անհրաժեշտ սահմանափակումներ իրականացնել, ինչը այսօր հնարավոր չի լինի: Եվ մենք պետք է արտակարգ դրություն հայտարարենք, որպեսզի ստեղծված ժամանակավոր կառույցը՝ պարերատունը, օրենքի ուժով կարողանան սահմանափակումներ իրականացնել: Եթե հիմա պարետատուն չունենայինք, այսինքն արտակարգ դրությունը հայտարարած չլիներ, այդ սահմանափումներն էլ հնարավոր չէր լինի իրականացվել: Մենք պետք է գնանք այնպիսի վիճակի, որ օրենսդրությունը մեզ թույլ տա միայն արտակարգ իրավիճակի ռեժիմով արտակարգ դրությունը չհայտարարել, արտակարգ իրավիճակի պարագայում որոշակի սահմանափակումեր հանրությանն առաջարկես, որոնք հնարավորություն կտան շոիտափույթ հաղթահարել արտակարգ իրավիճակը:

-Պարոն Ուլիխանյան Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության հետ կապված որոշում կայացվե՞լ է. Ի վերջո երեք դատավորների թեկնածուների մասով ի՞նչ դիրքորոշում ունի Ձեր խմբակցությունը: Վերջնականորոշում կայացրե՞լ եք թե ոչ:

-Ընդհանուր առմամբ վեկտորը պարզ է, թե ինչպիսի ընտրություն է տեղի ունենալու, բայց այնուամենայնիվ սահմանադրական դատարանի դատավորների վեաբերյալ խմբակցության դիրքորոշումը պատեհ խահի կհայտարարի խմբակցության ղեկավարը:

-Իսկ ճիշտ են այն տեղեկությունները, որ հիմնականում դեմ են արտահայտվում Ձեր խմբակցության պատգամավորները երկու դատավորների թեկնածության առաջադրման հետ կապված:

-Մեր խմբակցության նիսոտւմ տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկությունը ճշտելու համար ես ճիշտ ատգամավորը չեմ:

-Իսկ Դուք ունե՞ք Ձեր առանձին դիրքորոշումը այս հարցի հետ կապված:

-Իհարկե, ես ունեմ իմ դիրքորոշումը. Իմ դիրքորոշման արտահայտման լավագույն հարթակը համարում եմ խմբակցության նիստը, եւ այդ հարթակից դուրս, առնվազն մինչեւ ընտրություների օրը ճիշտ չեմ համարում հայտնել իմ դիրքորոշումը, քանի որ այն արտահայտելով կարող եմ բացահատել այլոց դիրքորոշումը, ինչը կարիքը չկա:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս