Թերթը
գրում է,
որ ՌԴ
վարչապետ Վլադիմիր Պուտինի իրական կարգավիճակը ”Եդինայա Ռոսիա ” կուսակցության վերջին համագումարից հետո չի
փոխվել և
չի փոխվի
նաև ՌԴ
նախագահի ընտրություններից հետո,
երբ Պուտինը կվերընտրվի Ռուսաստանի նախագահ: Այս
մասին թերթի
հետ զրույցում ասել է ՀՀ
նախագահի նստավայրին մոտ կանգնած մի
պաշտոնյա` մեկնաբանելով վերջին օրերին շրջանառվող այն լուրերը, թե Պուտինի վերադարձը Կրեմլ կնպաստի Ռոբերտ Քոչարյանի` ՀՀ վարչապետ դառնալու ծրագրերի իրագործմանը: ”Նախագահականի պաշտոնյան ասել է,
որ նախ
պետք չէ
Պուտինի հայաստանյան հնարավորությունները չափազանցնել և հետո,
եթե Քոչարյանին պաշտոնի վերադարձնելը Պուտինի համար
կարևոր լիներ,
ՌԴ վարչապետը հիմա էլ այդ
ուղղությամբ կարող էր
քայլեր ձեռնարկել, և որևէ մեկը
Ռուսաստանում նրա ջանքերին չէր կարող խոչընդոտել ”: Պաշտոնյան ասել է
նաև, որ
տվյալ թեմայի շուրջ աժիոտաժը հրահրվում է Քոչարյանի շրջապատի կողմից, և Սերժ Սարգսյանի թիմը դա գնահատում է որպես վերջինիս Անգլիական թագուհի դարձնելուն ուղղված դավադրություն:
ՀԺ. Քոչարյանին պաշտոնի վերադարձնելը Պուտինի համար կարեվոր չէ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ