
Շուրջ 15 մարդ է զոհվել Իրաքի հյուսիսում թուրքական անօդաչու թռչող սարքի հարվածից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Alsumaria News հեռուստաընկերության անվտանգության ոլորտի աղբյուրին:
Հեռուստաընկերության տվյալներով՝ զոհվածների թվում հինգ իրաքցի սահմանապահներ են, այդ թվում՝ երկու սպա, ինչպես նաև Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հինգ անդամներ: Նշվում է, որ պատահարի հետևանքով զոհվել է նաև հինգ քաղաքացիական անձ:
Ավելի վաղ Sky News Arabia հեռուստաընկերությունը հայտնել էր հինգ զոհվածի մասին: