ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Հավանաբար մեքենայի վարորդը որոշել է շարժական «դասընթացներ» անցկացնել մայրաքաղաքում՝ բոլորին ծանոթացնելու Բաշ Ապարանի պատմությանն ու հերոսներին։

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Հետաքրքիր է` ինչպես է հաշվարկում գնաճի ցուցանիշը: Ո՞ր մարմինն է հաշվարկում այն:
Տիգրան Մնացականյան (38 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Մնացականյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ գնաճը սպառողական գների ինդեքսի հավելաճի տեմպն է: Սպառողական գների ինդեքսը ներկայացնում է սպառողական շուկայում գների շարժը:
Սպառողական շուկայի համար գների ինդեքս (ՍԳԻ) Ազգային վիճակագրական ծառայությունը հաշվարկում է ամսական պարբերականությամբ՝ դիտարկելով 470 ապրանքների եւ ծառայությունների գները Հայաստանի Հանրապետության 10 մարզերում եւ Երեւանում: 470 ապրանքների եւ ծառայությունների ցանկն ընտրվել է հասարակության շրջանում սպառողական ծախսերի վերաբերյալ հարցումների իրականացման արդյունքում:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օգտվելով Ազգային վիճակագրական ծառայության կողմից հաշվարկված գնաճի ցուցանիշի հիմքում ընկած տեղեկատվությունից (ենթացուցանիշներից) եւ կիրառելով հաշվարկման նույն սկզբունքը՝ Կենտրոնական բանկում յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է բնականոն գնաճի ցուցանիշը:

 

 

ՎԱՐԿԵՐ

ՀԱՐՑ. Խդրում եմ ասել, թե ինչպիսի տեղեկություն է պարունակում վարկային զեկույցը: Ի՞նչ է ներառվում զեկույցի բովանդակության մեջ:
Նարինե Օհանյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ վարկային զեկույցը պարունակում է անձի ֆինանսական պարտավորությունների եւ դրանց կատարման վերաբերյալ տեղեկություններ: Վարկային զեկույցը պարունակում է հետեւյալ տեղեկությունները՝
l անձի նույնականացման տվյալներ,
l վարկային պատմություն,
l հանրային տվյալների բազաներից տեղեկություններ,
l հարցումների վերաբերյալ տեղեկություններ:
Վարկային զեկույցում չեն արտացոլվում տվյալներ, որոնք վերաբերում են անձի առողջական վիճակին, ռասային, կրոնական պատկանելությանը, նախնիներին, էթնիկ ծագմանը, սոցիալական վիճակին, քաղաքական հայացքներին, այլ միություններին անդամակցությանը, նախասիրություններին, ինչպես նաեւ անձի եկամուտին՝ բացառությամբ միջին ամսական եկամտի:
Վարկային բյուրոն չի ներառում վարկային զեկույցում՝
l տվյալներ, եթե տեղեկատվություն տրամադրողի անունը (անվանումը) եւ գտնվելու (բնակության) վայրը գրանցված չեն կամ չեն պահվում տվյալների բազայում,
l վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն:
ԱՔՌԱ վարկային բյուրո

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման եւ ուղղման նպատակով վարկառուն, համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին:




Լրահոս