
Քիչ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Իրան-Թուրքիա սահմանին: Այն զգացվել է նաև Հայաստանի տարբեր հատվածներում, ընդ որում` բավականին ուժգին:
Սոցիալական ցանցերի բաժանորդներն այդ մասին գրառումներ են անում, որից պարզ է դառնում, որ այն զգացվել է Հայաստանի տարբեր հատվածներում թեև պաշտոնական տեղեկատվություն դեռ առկա չէ:
Այս պահին հայտնի է, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Իգդիր քաղաքը, որտեղ եղել է 4,4 մագնիտուտ ուժգնությամբ: