Այսօր կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու մասին հարցը: Ըստ այդմ, եղել են փոփոխություններ. օրինակ՝ հավաքներ կարելի է անել, եթե նրանք բոլորը դիմակով են: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե այս հարցը ամենաքննարկվողներից է եղել , եւ իրենք այսպիսի փոփոխություն են կատարել, սակայն նկատեց, որ եթե կորոնավիրուսի թվերը ավելանան, ապա կրկին կվերադառնան սահմանափակումների:
Այսպիսով, արտակարգ դրության նոր կանոնները՝
✅Հավաքների, գործադուլների արգելքը վերացվում է
✅Ընտանեկան, ժամանցային միջոցառումներ կարող են անցկացվել մինչև 40 մարդու մասնակցությամբ
✅ՀՀ քաղաքացիություն չունեցողները կարող են մուտք գործել Հայաստան