Միքայել Համբարձումյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որոշում է ստորագրել, որում ասված է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.

Միքայել Համբարձումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am  գրել էր, որ թավշյա հեղափոխությունից հետո, երբ ԱԱԾ-ում ձևավորվել է տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտը, հենց Համբարձումյանին է վստահվել նորաստեղծ օպերատիվ ստորաբաժանումը ղեկավարելու և փաստացի այն կայացնելու պատասխանատու գործը: Արդյունքում հանրության շրջանում մեծ հետաքրքրության արժանացած և աղմկահարույց կոռուպցիոն դեպքերի զգալի մասը բացահատվել է այդ դեպարտամենտի կողմից:




Լրահոս