Մտել են խանութ, գողացել վճարային տերմինալն ու կրակել դեպքի վայր հասած խանութի սեփականատիրոջ վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշագրավ միջադեպ Արմավիր մարզի Մերձավան համայնքում : ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Մերձավան համայնքում անծանոթ անձիք մտել են խանութ եւ այնտեղից գողացել են խանութում տեղադրված վճարային տերմինլն ու տարբեր իրեր :

Մեզ հասած տեղեկությունների համաձայն , երբ ենթադրյալ հանցագործները մտել են խանութ , սեփականատիրոջ ձեռքին զանգ է եկել , որ խանութում մի բան այն չէ , եւ վերջինս շտապել է խանութ : Արդյունքում տեսել է, թե ինչպես են ենթադրյալ հանցագործները դեպքի վայրից հեռանում, սկսել է քարերով կանգնեցնել հանցագործներին , սակայն հանցագործները սկսել են կրակել խանութի տիրոջ ուղղությամբ , ինչի արդյունքում էլ նրանց հաջողվել է փախուստի դիմել :

Տեղեկությունը փորձեցինք պարզել ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից,  որտեղից հայտնեցին , որ հուլիսի 31-ին 3:35-ի հաղորդում է ստացվել , որ Մերձավան գյուղի խանութից գողություն է կատարվել : Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:




Լրահոս