Արդեն 10 օր է՝ Մաշտոցի 5 հասցեում գտնվող կանգառը գտնվում է այս վիճակում: ArmLur.am-ը տարբեր օրերին ֆիքսել է, որ կանգառում տեղադրված տաղավարի մի հատվածը կոտրված է եւ թելերով են կապել՝ փորձելով ամրացնել այն: 10 օրից ավելի է՝ կանգառի վերանորոգմամբ ոչ մի կառույց չի զբաղվում:
Ուր է նաեւ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմն ու Երեւանի քաղաքապետարանը, երբ ուղևորները ստիպված են լինում այսպիսի կանգառներում սպասել երթուղային տրանսպորտի: