ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր եկել էր արևային ակնոցներով, ինչը բուռն քննարկման առիթ դարձավ համացանցում: ArmLur.am լրատվականը զանգահարեց պատգամավորին՝ պարզելու համար, թե ինչու էր վերջինս խորհրդարանում ելույթ ունենալու ժամանակ ակնոց կրում: Պարոն Միքայելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մի քանի օր առաջ աչքերի վիրահատության է ենթարկվել, մասնավորապես վիրահատվել է աչքերի ոսպնյակները: Պատգամավորն ասաց, որ վերականգնման փուլում է գտնվում, դեռևս վերջնական չի ապաքինվել, ինչի համար էլ կրում է արևային ակնոց:
«Ժողովուրդ» օրաթերթի ու ArmLur.am-ի խմբագրակազմն առողջություն է մաղթում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին:
Սոնա Գրիգորյան