Նախարարությունը չրերի հավաքածու է գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը օգոստոսի 5-ին գնել է չրերի հավաքածու: Ավելին, նախարարությունը դրանց ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրի մասին հայտարարություն է հրապարակել: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ նախարարությունը ձեռք է բերել չրերի հավաքածուի 3 հատ տուփ, որոնց համար վճարել է ընդհանուր 57 հազար դրամ: Այսինքն հավաքածուի մեկ տուփը գնվել է 19 հազար դրամով:

Ի դեպ, գերատեսչությունը չրերի հավաքածուն գնել է Վիկտորիա Սուքիասյան Ա/Ձ-ից: Թե ինչ նպատակով է գնվել չրերի հավաքածուները, պաշտոնական փաստաթղթերում որեւէ բան նշված չէ:

Ս.Հ.




Լրահոս