ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Մաշտոցի փողոցում

 

ArmLur.am-ը դեռեւս օգոստոսի 7-ին գրել էր, որ Մաշտոցի 5 հասցեում գտնվող կանգառը գտնվում է անմխիթար վիճակում: Մեր հրապարակումից անցել է արդեն 3 օր, սակայն երեկ մեր թղթակիցը կրկին արձանագրեց, որ կանգառի տաղավարը դեռեւս կոտրված վիճակում է: Հետաքրքիր է՝ որքան ժամանակ է անհրաժեշտ Երեւանի քաղաքապետարանին եւ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին Կենտրոնում գտնվող կանգառի տաղավարը բարեկարգելու համար:

 

 

 

ՕՐԵՆՔ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ կարգով է հնարավոր օրինականացնել ինքնակամ կառույցը:

Ալիս Հարությունյան (37 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական՝ համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամաuում գտնվում է այդ կառույցը: Պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամասում կառուցված կամ վերակառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի uեփականությունը՝ անկախ նրանից, թե ով է այն կառուցել: (ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշում, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 731-Ն որոշում)

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինքնակամ կառույց է համարվում oրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաuում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ է իրենից ներկայացնում երաշխավորման հիմնադրամը:

Թամարա Մխիթարյան (46 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնադրման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության եւ հուսալիության ապահովումն է ֆիզիկական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու միջոցով:

Հիմնադրամի հիմնադիրը ՀՀ կենտրոնական բանկն է: Հիմնադրամի գործունեության նպատակը «Ֆիզիկական անձանց բանկային  ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ավանդների հատուցման երաշխավորումն ու ավանդատուների շահերի պաշտպանությունն է: Միայն դրամային ավանդի երաշխավորված առավելագույն չափը սահմանված է 10 մլն դրամի, իսկ միայն արտարժութային ավանդի համար` 5 մլն դրամի չափով:

Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 5 մլն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ, եւ արտարժութային բանկային ավանդը` 5 մլն դրամի եւ հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը 5 մլն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչեւ 10 մլն հայկական դրամով։




Լրահոս