Երևանում անհայտ պատճառով բեռնատար է կողաշրջվել․ վարորդը եղել է Բելառուսի քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այսօր՝ օգոստոսի 12-ին, ժամը 17:10-ին մոտ Mercedes մակնիշի բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում Բադալ Մուրադյան փողոցում կողաշրջվել է: Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, նախնական տվյալով, վթարի հետևանքով տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկաններ, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, սակայն փրկարարների կարիք չի եղել: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա սթափ է: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը Բելառուսի քաղաքացի, 42-ամյա Իգոր Սվեչենկոն է, իսկ ավտոմեքենան բարձված է եղել լամինատով:




Լրահոս