Ձախլիկների միջազգային օրը նշվում է յուրաքանչյուր տարվա օգոստոսի 13-ին։
Վիճակագրական տվյալներով՝ աշխարհի բնակչության մոտ 10 %-ը ձախլիկներ են։ Օրվա նշման նպատակն է գրավել միջազգային հանրության ուշադրությունը ձախլիկների խնդիրների վրա, հատկապես՝ արդյունաբերական սարքավորումների արտադրողներին իրազեկ պահել ձախլիկների առջև կանգնած դժվարությունների մասին. օրինակ՝ աջլիկ մեծամասնության համար նախագծված և արտադրված սարքավորումներից օգտվելիս, ձախլիկները ստիպված են կատարել իրենց համար անբնական շարժումներ, ինչի հետևանքով ակամա ենթարկվում են չափազանց նյարդային և մկանային ստրեսի, և այլն։ Հետևանքում (1991 թվականին ԱՄՆ-ում կատարված հետազոտության տվյալներով), արտադրական մահացու դեպքերը ավելի հաճախ են ձախլիկների մոտ։