Դավիթ Սանասարյանն առաջարկով դիմել է Նիկոլ Փաշինյանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որպեսզի տարընթերցումներ չլինեն՝ առաջարկում եմ ինձ և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին պաշտոնանկ անել միասին: Այս մասին հայտարարել է  ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը:

«Հարգելի՛ պարոն վարչապետ,

մինչ Դուք զբաղված եք երկիրը համաճարակից դուրս բերելու և այլ ճգնաժամային հարցերով, գլխավոր դատախազը սաբոտաժ է անում։

Կարծում եմ, որ ուժայինների ղեկավարների փոփոխությունից հետո, ժողովրդի կողմից ամենասպասվածը գլխավոր դատախազի փոփոխությունն է, ուստի ԱԺ կողմից այս հարցի լուծումը պետք է դառնա օրակարգային ։

Որպեսզի տարընթերցումներ չլինեն՝ առաջարկում եմ ինձ և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին պաշտոնանկ անել միասին։ Եվ ՊՎԾ-ում որոշակիություն կմտնի, և դատախազությունն առողջանալու հնարավորություն կունենա։

Հարգանքով՝ Դավիթ Սանասարյան»,- գրել է նա:




Լրահոս