«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Արսեն Թորոսյանը չի դադարեցնում հին կադրերից ազատվելու իր քաղաքականությունը. այս անգամ հերթը հասել է պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին: Արյունաբանականի տնօրենի պայմանագրի ժամկետը լրանում է սեպտեմբերի 30-ին, և, մեր տեղեկություններով, նախարարը մտադիր չէ այն երկարացնել, չնայած այդպիսի հնարավորություն ունի: Թորոսյանը պատրաստվում է նոր մարդ բերել այս պաշտոնին, անգամ կենտրոնից որեւէ մեկի թեկնածությունը չի քննարկվում։ Այդպիսով որոշել է պատժել անձնակազմին դեռ անցյալ տարի Արյունաբանականի «ըմբոստ» աշխատակից Գևորգ Թամամյանի պահվածքի համար: Թորոսյանը թեկնածու չունի և մի քանի տեղ ասել է, որ հարմար մարդ է փնտրում:
Հիշեցնենք, որ Գևորգ Թամամյանը Առողջապահության նախարարության նախկին խորհրդատուն էր, որը Թորոսյանի ասուլիսի ժամանակ պահանջեց իր հարցերին պատասխանել տեսախցիկների առաջ, ինչից հետո Թորոսյանն ընդհատեց ասուլիսը և մեղադրեց Թամամյանին այլ շահեր պաշտպանելու մեջ: Սկանդալային ասուլիսը հենց Արյունաբանական կենտրոնում էր տեղի ունենում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։