Պուտինն ու Ալիեւը քննարկել են իրավիճակի սրումը հայ-ադրբեջանական սահմանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են այս տարվա հուլիսին հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի սրումը:

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը մտքեր են փոխանակել «տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ՝ այս տարվա հուլիսին հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի սրման համատեքստում»: «Ռուսական կողմը ընդգծել է լարվածությունը սրող ցանկացած գործողություն կանխելու կարեւորությունը»:

Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ օրակարգի արդիական հարցեր: «Հաստատվել է բոլոր ոլորտներում ռուս-ադրբեջանական գործընկերությունն առավել ամրապնդելու փոխադարձ տրամադրվածությունը: Իլհամ Ալիեւը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին` կորոնավիրուսի վարակի դեմ պատվաստանյութը գրանցելու կապակցությամբ»:




Լրահոս